Ավագանու որոշում թիվ 26-Ա

am_gerb

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 մայիսի 2015 թվականի N 26-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՀՈՂԸ
ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Նարինե Մանուկյանի դիմումը և Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական խորհրդի թիվ 3/1 արձանագրության քաղվածքը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով`
Վանաձորի համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է

1. Տալ համաձայնություն Բաղրամյան պողոտայի թիվ 60 հասցեին սահմանակից Բաղրամյան պողոտայի թիվ 62 հասցեի գույքը և դրանով ծանրաբեռնված հողը ուղղակի վաճառքի ձևով օտարել թիվ 60 հասցեի հողամասի սեփականատեր քաղաքացի Նարինե Մանուկյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Գ.Քալանթարյան
Ս.Աղաբեկյան
Վ.Դավիթավյան
Ա.Հարությունյան
Ա.Գրիգորյան
Ա.Մատինյան
Գ.Շահինյան
Ա.Ափինյան
Դ.Սիմոնյան
Վ.Դոխոյան
Խ.Վարդանյան
Ա.Խաչատրյան

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ

You May Also Like

Leave a Reply