Ավագանու որոշում թիվ 24-Ն

am_gerb

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մայիսի 2014 թվականի N 24-Ն

ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի
«ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 100-Ն
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետի գրությունը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով ու «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝
Վանաձորի համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է

1. Վանաձորի համայնքի 2014 թվականի բյուջեի եկամտային մասում կատարել 3667.6 հազար դրամի լրացում՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Համայնքի բյուջեի ծախսային մասում կատարել 3667.6 հազար դրամի լրացում՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
3. Բյուջեի տողերը համարել փոփոխված՝ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերից բխող փոփոխություններին համապատասխան:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Գ.Քալանթարյան
Գ.Շահինյան
Ս.Ղամբարյան
Ա.Հարությունյան
Ա.Օհանյան
Ա.Մատինյան
Կ.Պառավյան
Վ.Դավիթավյան
Վ.Դոխոյան
Խ.Վարդանյան
Դ.Սիմոնյան
Ա.Խաչատրյան

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ

You May Also Like

Leave a Reply