Ավագանու որոշում թիվ 22-Ա

am_gerb

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մարտի 2013 թվականի N 22-Ա

ՎԱՆԱՁՈՐԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՄԱՔՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՍՏԻՔՆԵՐ ՆԱԽԱՏԵՍԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով, որ համայնքային միջոցների խնայողության տեսակետից Վանաձորի սանիտարական մաքրման ծրագրում չընդգրկված տարածքներում առկա տարատեսակ աղբի մաքրման աշխատանքների կազմակերպումը ժամանակավորապես հավաքարարներ ընդունելու միջոցով առավել նպատակահարմար է, հիմք ընդունելով կոմունալ տնտեսության և բարեկարգման, համատիրությունների և բնակարանային տնտեսության բաժինների պետերի զեկուցագիրը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով`
Վանաձորի համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

Տալ համաձայնություն Վանաձորի սանիտարական մաքրման ծրագրում չընդգրկված տարածքներում առկա տարատեսակ աղբի մաքրման աշխատանքների կազմակերպման համար նախատեսել հավաքարարի 9 (ինը) հաստիք` ամսական 55000 (հիսունհինգ հազար) դրամ աշխատավարձի չափով և աշխատանքները համակարգողի մեկ հաստիք` ամսական 67000 (վաթսունյոթ հազար) դրամ աշխատավարձի չափով՝ 2013թ. ապրիլի 1-ից մինչև 2013թ. նոյեմբերի 1-ը ժամանակահատվածի համար:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Գ.Քալանթարյան
Ա.Հարությունյան
Ա.Օհանյան
Գ.Բադյան
Ա.Մատինյան
Խ.Վարդանյան
Հ.Մովսիսյան
Ա.Գրիգորյան
Կ.Պառավյան
Վ.Դավիթավյան
Ս.Ղամբարյան
Վ.Դոխոյան
Ս.Հակոբյան
Ա.Խաչատրյան

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ

You May Also Like

Leave a Reply