Ավագանու որոշում թիվ 20-Ն

am_gerb

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 մայիսի 2015 թվականի N 20-Ն

ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի
«ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 58-Ն
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով ՀՀ 2015թ. պետական բյուջեի «ՔԿԱԳ ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման ֆինանսավորում» ծրագրով նախատեսված միջոցների շրջանակներում Վանաձորի քաղաքապետին լիազորությունների պատվիրակման 30.03.15թ. թիվ 2 պայմանագիրը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով ու «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝
Վանաձորի համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է

1. Վանաձորի համայնքի 2015 թվականի բյուջեի եկամտային մասում կատարել 1492.4 հազար դրամի լրացում` համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Համայնքի բյուջեի ծախսային մասում կատարել 1492.4 հազար դրամի լրացում` համաձայն թիվ 2 հավելվածի:
3. Բյուջեի տողերը համարել փոփոխված` սույն որոշման 1-ին և 2-րդ կետերից բխող փոփոխություններին համապատասխան:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Գ.Քալանթարյան
Ս.Աղաբեկյան
Վ.Դավիթավյան
Ա.Հարությունյան
Ա.Գրիգորյան
Ա.Մատինյան
Գ.Շահինյան
Ա.Ափինյան
Դ.Սիմոնյան
Վ.Դոխոյան
Խ.Վարդանյան
Ա.Խաչատրյան

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ

You May Also Like

Leave a Reply