Ո Ր Ո Շ ՈՒ Մ
04 փետրվարի 2014 թվականի N 2-Ա
ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ԹՎԱՔԱՆԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 66-Ա ԵՎ 2013Թ. ՀՈՒԼԻՍԻ 25-Ի ԹԻՎ 67-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ – գլխավոր աուդիտոր Մ.Չատինյանի զեկուցագիրը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, 32-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի 2-րդ պարբերությամբ և 5-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասով՝
Վանաձորի համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է .
1. Հաստատել Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Հաստատել Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցների հաստիքացուցակը, թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
3. Վանաձորի համայնքի ղեկավարին՝ Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությամբ մեկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին:
4. Ուժը կորցրած ճանաչել Վանաձորի համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 66-Ա և 2013թ. հուլիսի 25-ի թիվ 67-Ա որոշումները:
5. Սույն որոշման 1-ին, 2-րդ և 4-րդ կետերն ուժի մեջ են մտնում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխությունները կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ
ԿՈՂՄ
Գ.Քալանթարյան
Գ.Շահինյան
Ս.Աղաբեկյան
Ա.Հարությունյան
Գ.Բադյան
Ա.Օհանյան
Ս.Ղամբարյան
Ա.Մատինյան
Ա.Խաչատրյան
Ա.Փելեշյան
Կ.Պառավյան
Վ.Դավիթավյան
Ա.Գրիգորյան
Խ.Վարդանյան
Վ.Դոխոյան
ԴԵՄ
ՁԵՌՆՊԱՀ