Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունվարի 2013 թվականի N 2-Ա
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի
ԹԻՎ 66-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի պահանջով համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
Վանաձորի համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 17-ի «Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների հաստիքացուցակը, թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Վանաձորի համայնքի ավագանու 2009 թվականի ապրիլի 23-ի թիվ 21-Ն և 2012 թվականի մայիսի 30-ի թիվ 17-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 66-Ա որոշման 1-ին և 2-րդ հավելվածներում կատարել հետևյալ լրացումները.
1. Թիվ 1 հավելվածի վերնագրում «կառուցվածքը» բառից հետո ավելացնել «կառուցվածքային ստորաբաժանումներ» բառակապակցությունը:
2. Թիվ 1 հավելվածում «ներքին աուդիտի բաժին» բառակապակցությունից հետո ավելացնել «առանձնացված ստորաբաժանումներ» բառակապակցությունը:
3. Թիվ 2 հավելվածի ներքին աուդիտի բաժնի «գլխավոր մասնագետ» բառակապակցությանը լրացնել «աուդիտոր» բառը:
