Ավագանու որոշում թիվ 19-Ն

am_gerb

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մարտի 2013 թվականի N 19-Ն

ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 07-Ի
<<ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>
ԹԻՎ 58-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով <<ՀՀ 2013 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու և ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 1616-Ն, 2012 թվականի մայիսի 24-ի թիվ 711-Ն և 2012 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 1392-Ն որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի թիվ 130-Ն որոշումը և ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, <<ՀՀ բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով ու <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝
Վանաձորի համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է.

1. Վանաձորի համայնքի 2013 թվականի բյուջեի եկամտային մասում կատարել 5000,0 հազար դրամի լրացում` համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Համայնքի բյուջեի ծախսային մասում կատարել 5000,0 հազար դրամի լրացում՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
3. Համայնքի բյուջեի տողերը համարել փոփոխված` սույն որոշման 1-ին և 2-րդ կետերից բխող փոփոխություններին համապատասխան:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Գ.Քալանթարյան
Ա.Հարությունյան
Ա.Օհանյան
Գ.Բադյան
Ա.Մատինյան
Խ.Վարդանյան
Հ.Մովսիսյան
Ա.Գրիգորյան
Կ.Պառավյան
Վ.Դավիթավյան
Ս.Ղամբարյան
Վ.Դոխոյան
Ս.Հակոբյան
Ա.Խաչատրյան

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ

You May Also Like

Leave a Reply