Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ապրիլի 2014 թվականի N 18-Ն
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի
«ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 100-Ն
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով ՀՀ 2014թ. պետական բյուջեի «ՔԿԱԳ ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման ֆինանսավորում» ծրագրով նախատեսված միջոցների շրջանակներում Վանաձորի քաղաքապետին լիազորությունների պատվիրակման 28.03.14թ. թիվ 2 պայմանագիրը (hիմք` ՀՀ կառավարության 19.03.2014թ. թիվ 287-Ն որոշմամբ սահմանված նորմատիվների համաձայն նախատեսված միջոցները) և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով ու «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝
Վանաձորի համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1. Վանաձորի համայնքի 2014 թվականի բյուջեի եկամտային մասում կատարել 1667,7 հազար դրամի լրացում՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Համայնքի բյուջեի ծախսային մասում կատարել 1667,7 հազար դրամի լրացում՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
3. Բյուջեի տողերը համարել փոփոխված՝ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերից բխող փոփոխություններին համապատասխան:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ
ԿՈՂՄ
Գ.Քալանթարյան
Գ.Շահինյան
Ս.Ղամբարյան
Ա.Հարությունյան
Ա.Օհանյան
Ա.Մատինյան
Կ.Պառավյան
Վ.Դավիթավյան
Վ.Դոխոյան
Ս.Հակոբյան
Դ.Սիմոնյան
Ա.Խաչատրյան
ԴԵՄ
ՁԵՌՆՊԱՀ