Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 փետրվարի 2013 թվականի N 16-Ա
««ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱԼԻՐ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՀՈԱԿ-Ի ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃՆԵՐԸ «ՎՊՄԻ» ՊՈԱԿ-ԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Վանաձորի համայնքի ավագանու անդամ Արթուր Օհանյանի 2013թ. փետրվարի 8-ի թիվ 060/71 միջնորդագիրը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով և 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով`
Վանաձորի համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Տալ համաձայնություն ««Կենտրոն» համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մարզադահլիճները 3 տարի ժամկետով յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ից մինչև հուլիսի 1-ը շաբաթական 30 ժամ, տարեկան 500.000 դրամ վարձավճարով մարմնամարզության դասեր պարապելու նպատակով վարձակալությամբ «ՎՊՄԻ» ՊՈԱԿ-ին տրամադրելուն` պայմանով, որ այդ ժամերին բուժսպասարկումն իրականացվի մարզադպրոցի կողմից:
2. ««Կենտրոն» համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենին` «ՎՊՄԻ» ՊՈԱԿ-ի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր՝ յուրաքանչյուր տարի վերանայելու պայմանով:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ
ԿՈՂՄ
Գ.Քալանթարյան
Ա.Հարությունյան
Ա.Օհանյան
Գ.Բադյան
Ս.Աղաբեկյան
Ա.Փելեշյան
Գ.Շահինյան
Հ.Մովսիսյան
Կ.Պառավյան
Վ.Դավիթավյան
Ա.Ափինյան
Դ.Սիմոնյան
Ս.Հակոբյան
Ա.Խաչատրյան
Ա.Գրիգորյան
Վ.Դոխոյան
Խ.Վարդանյան
ԴԵՄ
ՁԵՌՆՊԱՀ