Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 փետրվարի 2013 թվականի N 15-Ն
ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2006Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի «ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 1-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի, 40-րդ հոդվածի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի պահանջներով,
Վանաձորի համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Հաստատել համայնքային կանոնները առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Վանաձորի համայնքի ավագանու 2006 թվականի փետրվարի 21-ի «Առևտրի, հանրային սննդի և սպասարկման ծառայությունների գործունեության համայնքային կանոնները հաստատելու մասին» թիվ 1-Ն որոշումը:
3. Սույն որոշման կատարման վերահսկողությունն իրականացվում է համայնքի ղեկավարի կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ
ԿՈՂՄ
Գ.Քալանթարյան
Ա.Հարությունյան
Ա.Օհանյան
Գ.Բադյան
Ս.Աղաբեկյան
Ա.Փելեշյան
Գ.Շահինյան
Հ.Մովսիսյան
Կ.Պառավյան
Վ.Դավիթավյան
Ա.Ափինյան
Դ.Սիմոնյան
Ս.Հակոբյան
Ա.Խաչատրյան
Ա.Գրիգորյան
Վ.Դոխոյան
Խ.Վարդանյան
ԴԵՄ
ՁԵՌՆՊԱՀ