Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 փետրվարի 2015 թվականի N 15-Ա
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 05-Ի
ԹԻՎ 121 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Արամ Խանզադյանի դիմումը տարածքից հրաժարվելու վերաբերյալ, ԳԿ և ԵՀ բաժնի պետի զեկուցագիրը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածով`
Վանաձորի համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1. Ուժը կորցրած ճանաչել Վանաձորի համայնքի ավագանու 2008թվականի սեպտեմբերի 05-ի «Արամ Խանզադյանին տարածք հանձնելու մասին» թիվ 121 որոշումը:
2. Վանաձորի համայնքի ղեկավարի և Արամ Խանզադյանի միջև կնքված 2008 թվականի սեպտեմբերի 29-ին թիվ 735 պայմանագիրը համարել լուծված և վարձավճարների հաշվարկը դադարեցնել 2013 թվականի հոկտեմբերի 01-ից:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ
ԿՈՂՄ
Գ.Քալանթարյան
Գ.Շահինյան
Ա.Հարությունյան
Ա.Օհանյան
Ա.Մատինյան
Ա.Ափինյան
Դ.Սիմոնյան
Ա.Փելեշյան
Վ.Դոխոյան
Հ.Մովսիսյան
Ս.Ղամբարյան
ԴԵՄ
ՁԵՌՆՊԱՀ