Ավագանու որոշում թիվ 14-Ա

am_gerb

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 փետրվարի 2013 թվականի N 14-Ա

«ՀՀ ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ
ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՆ
ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «ՀՀ Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ Վանաձորի քաղաքային բաժանմունքի նախագահի գրությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով`
Վանաձորի համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է.

1. Չարենցի փողոցի թիվ 7-1/1 հասցեում գտնվող առաջին հարկի բացվածքից 286.66քմ մակերեսով տարածքը, համաձայն հավելվածի, 30 տարի ժամկետով անհատույց օգտագործման տրամադրել «ՀՀ Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ Վանաձորի քաղաքային բաժանմունքին` որպես աշխատանքային գրասենյակ օգտագործելու համար:
2. Վանաձորի համայնքի ղեկավարին` մեկամսյա ժամկետում «ՀՀ Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ Վանաձորի քաղաքային բաժանմունքի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Գ.Քալանթարյան
Ա.Հարությունյան
Ա.Օհանյան
Գ.Բադյան
Ս.Աղաբեկյան
Ա.Փելեշյան
Գ.Շահինյան
Հ.Մովսիսյան
Կ.Պառավյան
Վ.Դավիթավյան
Ա.Ափինյան
Դ.Սիմոնյան
Ս.Հակոբյան
Ա.Խաչատրյան
Ա.Գրիգորյան
Վ.Դոխոյան
Խ.Վարդանյան

ՁԵՌՆՊԱՀ

ԴԵՄ

You May Also Like

Leave a Reply