Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 փետրվարի 2015 թվականի N 13-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՒԼԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ
ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության նախագահի գրությունը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ուսանողական 14 հասցեում գտնվող շենքը օգտագործվում է Վանաձորի քաղաքապետարանի կողմից որպես համայնքի բնակիչների համար հանրակացարան, ղեկավարվելով «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետով՝
Վանաձորի համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1. «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպությանը (գրանցման հասցեն` ք.Երևան, Ե.Կողբացի 69, ՀՎՀՀ` 00010672) ազատել 214870 (երկու հարյուր տասնչորս հազար ութ հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ գույքահարկի գծով հարկային պարտավորությունից իր հաշվեկշռում գտնվող Ուսանողական 14 հասցեի շենք-շինության մասով:
2. Վանաձորի համայնքի ղեկավարին` գույքահարկի հաշվառման բազայում «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության հարկային պարտավորությունների մասով կատարել վերահաշվարկ:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ
ԿՈՂՄ
Գ.Քալանթարյան
Գ.Շահինյան
Ա.Հարությունյան
Ա.Օհանյան
Ա.Մատինյան
Ա.Ափինյան
Դ.Սիմոնյան
Ա.Փելեշյան
Վ.Դոխոյան
Հ.Մովսիսյան
Ս.Ղամբարյան
ԴԵՄ
ՁԵՌՆՊԱՀ