Ո Ր Ո Շ ՈՒ Մ
04 դեկտեմբերի 2013 թվականի թիվ 114-Ա
ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1, 3, 4, 7, 11, 13 ԹԱՂԱՄԱՍԱՅԻՆ
ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի համատիրությունների և բնակարանային տնտեսության բաժնի պետի զեկուցագիրը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 18-րդ հոդվածներով, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասով, 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 60-րդ հոդվածի 1-ին մասով՝
Վանաձորի համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1.Դադարեցնել Վանաձորի քաղաքապետարանի թիվ 1, 3, 4, 7, 11, 13 թաղամասային հիմնարկների գործունեությունը:
2. Վանաձորի քաղաքապետարանի վերոհիշյալ թաղամասային հիմնարկների գործունեությունը համարել դադարեցված սույն որոշումն ուժի մեջ մտնելուց երկու ամիս հետո:
3. Համատիրությունների և բնակարանային տնտեսության բաժնի պետ Գ.Պառավյանին` կազմակերպել
սույն որոշման 1-ին կետում նշված հիմնարկները պետական հաշվառումից հանելու գործընթացը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վանաձորի քաղաքապետարանի թիվ 1, 3, 4, 7, 11, 13 թաղամասային
հիմնարկներին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ
ԿՈՂՄ
Ս.Աղաբեկյան
Ա.Հարությունյան
Վ.Դոխոյան
Ա.Մատինյան
Ա.Գրիգորյան
Կ.Պառավյան
Հ.Մովսիսյան
Ա.Ափինյան
Դ.Սիմոնյան
Ս.Հակոբյան
Ա.Փելեշյան
ԴԵՄ
Ա.Օհանյան
ՁԵՌՆՊԱՀ