Ավագանու որոշում թիվ 11-Ա

am_gerb

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 փետրվարի 2015 թվականի N 11-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՎԱՃԱՌՔ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայ ավտոմոտոսիրողների» հասարակական կազմակերպության լուծարային հանձնաժողովի նախագահի գրությունը, ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետի զեկուցագիրը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով՝
Վանաձորի համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է

1. Հայտարարել աճուրդային վաճառք Սանկտ Պետերբուրգի փողոցի թիվ 3-17 հասցեում գտնվող 158.9քմ ավտոտնակների նկատմամբ` մեկնարկային գին սահմանելով 2 478 000 (երկու միլիոն չորս հարյուր յոթանասունութ հազար) դրամ (ըստ ԱՁ Լիլիթ Միրզոյանի կողմից 12.01.2015թ. տրված անշարժ գույքի շուկայական գնահատման հաշվետվության, լիցենզիա ԱԳԳ թիվ 003):
2. Վանաձորի համայնքի ղեկավարին` օրենքով սահմանված ժամկետներում և կարգով անցկացնել աճուրդային վաճառք:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Գ.Քալանթարյան
Գ.Շահինյան
Ա.Հարությունյան
Ա.Օհանյան
Ա.Մատինյան
Ա.Ափինյան
Դ.Սիմոնյան
Ա.Փելեշյան
Վ.Դոխոյան
Հ.Մովսիսյան
Ս.Ղամբարյան

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ

You May Also Like

Leave a Reply