Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 նոյեմբերի 2013 թվականի թիվ 105-Ա
«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-ԻՆ
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 33-րդ գլխի 589-593 հոդվածներով,
Վանաձորի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Տալ համաձայնություն «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին Վանաձոր քաղաքի Տարոն-4, Բելառուսների փողոց, 42/3 մարզադպրոց հասցեում գտնվող 1-ին հարկից վարձակալության իրավունքով, 10 տարի ժամկետով, համաձայն կից հավելվածի, 87.16քմ մակերեսով տարածք հանձնելուն:
2.Վանաձորի համայնքի ղեկավարին` մեկամսյա ժամկետում «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել անշարժ գույքի վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագիր:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ
ԿՈՂՄ
Գ.Քալանթարյան
Ա.Հարությունյան
Ա.Օհանյան
Գ.Բադյան
Ս.Ղամբարյան
Ա.Մատինյան
Գ.Շահինյան
Հ.Մովսիսյան
Կ.Պառավյան
Վ.Դավիթավյան
Դ.Սիմոնյան
Խ.Վարդանյան
Ա.Խաչատրյան
Ա.Փելեշյան
Ա.Գրիգորյան
ԴԵՄ
ՁԵՌՆՊԱՀ