Ավագանու որոշում թիվ 100-Ն

am_gerb

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 նոյեմբերի 2013 թվականի թիվ 100-Ն

ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածով, hամաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետիª
Վանաձորի համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

1. Հաստատել Վանաձորի համայնքի 2014 թվականի բյուջենª

1.1. Եկամուտների գծով – 2338524.0 հազ.դրամ
այդ թվումª
* վարչական բյուջեի մասով – 2286506.0 հազ.դրամ,
* ֆոնդային բյուջեի մասով – 102475.0 հազ.դրամ:
1.2. Ծախսերի գծով – 2338524.0 հազ.դրամ
այդ թվումª
* վարչական բյուջեի մասով – 2286506.0 հազ.դրամ,
* ֆոնդային բյուջեի մասով – 102475.0 հազ.դրամ:
2. Հաստատել Վանաձորի համայնքի 2014թ. բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակներիª համաձայն հավելված թիվ 1-ի:
3.Հաստատել Վանաձորի համայնքի 2014թ. բյուջեից հատկացումներն ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգմանª համաձայն հավելված թիվ 2-ի:
4.Հաստատել սույն որոշման 3-րդ կետով սահմանված բյուջետային հատկացումների հաշվին ֆինանսավորվող ծախսատեսակներն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգմանª համաձայն հավելված թիվ 3-ի:
5.Հաստատել սույն որոշման 3 և 4 կետերով սահմանված բյուջետային հատկացումների հաշվին ֆինանսավորվող ծախսերն ըստ առանձին խմբերիª համաձայն հավելված թիվ 8-ի:
6. «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 3-րդ կետի համաձայն թույլատրել համայնքի ղեկավարին 2014 թվականին անհրաժեշտության դեպքում, սույն որոշման 1-ին կետով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 3 տոկոսի սահմաններում վերաբաշխել դրանք:
7. Համայնքի 2014 թվականի բյուջեի կատարման ընթացքում պաշտպանվածության են ենթակա և լրիվ ծավալով ֆինանսավորվում ենª
ա) աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումները.
բ) սանմաքրումը, աղբահանությունը.
գ) մշակութային և սպորտային միջոցառումները:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Գ.Քալանթարյան
Ա.Հարությունյան
Ա.Օհանյան
Գ.Բադյան
Ս.Ղամբարյան
Գ.Շահինյան
Հ.Մովսիսյան
Կ.Պառավյան
Դ.Սիմոնյան
Խ.Վարդանյան
Ա.Փելեշյան
Ա.Գրիգորյան

ԴԵՄ

Ա.Խաչատրյան

ՁԵՌՆՊԱՀ
Ա.Մատինյան
Վ.Դավիթավյան

You May Also Like

Leave a Reply