Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 փետրվարի 2014 թվականի N 10-Ա
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ
10-Ի ԹԻՎ ԼԴ/0565/02/09 ՎՃԻՌԸ ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ուսումնասիրելով թիվ ԼԴ/0565/02/09 քաղաքացիական գործի նյութերը, պարզելով, որ Վանաձորի համայնքի ավագանին դատարանի կողմից ներգրավված չի եղել որպես ինքնուրույն շահեր հետապնդող կողմ, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 5-րդ, 107-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ներկայացնել բողոք թիվ ԼԴ/0565/02/09 վճռի դեմ:
2. Լիազորել ավագանու անդամ Վահե Դոխոյանին՝ վերալիազորման իրավունքով ներկայացնելու Վանաձորի համայնքի ավագանու շահերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ
ԿՈՂՄ
Գ.Քալանթարյան
Ա.Հարությունյան
Ս.Աղաբեկյան
Ա.Օհանյան
Ս.Ղամբարյան
Ա.Մատինյան
Ա.Գրիգորյան
Գ.Բադյան
Կ.Պառավյան
Վ.Դավիթավյան
Ա.Ափինյան
Դ.Սիմոնյան
Խ.Վարդանյան
Վ.Դոխոյան
ԴԵՄ
ՁԵՌՆՊԱՀ