Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունվարի 2015 թվականի N 1-Ա
ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ
ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ «Աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքների մեղմացման և տեղական զարգացման գործընթացում միգրանտների ներգրավվածության մեծացման» շրջանակներում կազմվել է «Փոխըմբռնման հուշագիր»` Վանաձորի համայնքում համայնքային մեկ ենթածրագրի իրականացման համար, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետով՝
Վանաձորի համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1. Տալ համաձայնություն «Աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքների մեղմացման և տեղական զարգացման գործընթացում միգրանտների ներգրավվածության մեծացման» Ծրագրի շրջանակներում Վանաձորի համայնքում ենթածրագրի իրականացման համար արտաբյուջետային հաշիվ բացելու:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմաը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ
ԿՈՂՄ
Գ.Քալանթարյան
Գ.Շահինյան
Ս.Աղաբեկյան
Ա.Հարությունյան
Ս.Հակոբյան
Ա.Օհանյան
Ս.Ղամբարյան
Ա.Մատինյան
Ա.Խաչատրյան
Ա.Ափինյան
Դ.Սիմոնյան
Վ.Դավիթավյան
Ա.Գրիգորյան
Խ.Վարդանյան
Վ.Դոխոյան
Հ.Մովսիսյան
ԴԵՄ
ՁԵՌՆՊԱՀ