ՀՀ կառավարությունը մշակել է 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող բազմաբնակարան շեքերի և տների, ինչպես նաև քանդված բնակարանային ֆոնդի (բացառությամբ Աղետի գոտու վերականգնման ծրագրի շրջանակներում ընդգրկված բնակավայրերի ) բնակիչներին անվտանգ բնակելի տարածքով ապահովման հայեցակարգ: Հայեցակարգը ներկայացվել է ՀՀ կառավարության հաստատմանը: Հայեցակարգի նախագծին կարելի է ծանոթանալ Հայեցակարգ այս հղումով:
Աղետի գոտում 4-րդ աստիճանի վթարայնության շենքերի խնդիրը թեև լուծված է, սակայն չի բացառվում, որ տարիներ անց Աղետի գոտու բնակավայրերում 3-րդ կարգի վթարայնություն ունեցող շենքերից մի քանիսը դառնան 4-րդ կարգի վթարայնության: Այս պարագայում հայեցակարգը կարող է վերաբերել նաև այդ շենքերին: