ՈՐՈՇՈՒՄ 28

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2023 թվականի N28

 ԼՈՌՈԻ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով 1998 թվականի մայիսի 5-ի «Քաղաքաշինության մասին» ՀՕ-217 oրենքի 143-րդ հոդվածի 24-րդ մասի, 2002 թվականի մայիսի 7-ի «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՕ-337 օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 29-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ հաստատված կարգի  6-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի  29-ի N 4/Ա-8 եզրակացությունը` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի բնակավայրերի (Վանաձորքաղաք, Գուգարք, Դարպաս, Շահումյան /4 բնակավայր/ + Լերմոնտովո խոշորացված համայնք – Լերմոնտովո, Անտառաշեն /2 բնակավայր/ + Ֆիոլետովո համայնք) գլխավոր հատակագծի մշակման նախագծման առաջադրանքը` համաձայնհավելվածի։

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

ԿՈՂՄ (17) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (0)
Ա․ Փելեշյան Լ․ Թադևոսյան
Ա․ Բերնեցյան Վ․ Մկրտչյան
Ա․ Դեմիրխանյան Հ․ Մանուկյան
Ա. Խաչատրյան Գ․ Հարությունյան
Հ․Խլոպուզյան Ա․ Հարությունյան
Ա․Ալավերդյան Ն․ Հովհաննիսյան
Լ.Հովսեփյան Դ․ Խաչատրյան
Գ․Քալանթարյան Է․Մարգարյան
Ս․Ղամբարյան

 

You May Also Like