ՈՐՈՇՈՒՄ N 81


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 hուլիսի 2018 թվականի N  81

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ Գ.ՆԺԴԵՀԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 2/42 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը հաստատող` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 17072018-06-0074 վկայականը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածով, քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.ամաձայնություն Լոռու մարզի Վանաձոր համայնքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 2/42 հասցեում գտնվող` 06-001-0347-0130 կադաստրային ծածկագրով  և 3.172 հա մակերեսով, բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակությամբ հողամասը նվիրատվության պայմանագրով Հայաստանի Հանրապետությանը փոխանցելուն:

2.Համայնքի ղեկավարին՝ կազմակերպել  Վանաձոր համայնքի Գ.Նժդեհի փողոցի թիվ 2/42 հասցեում գտնվող հողամասի նվիրատվության պայմանագրի կնքման գործընթացը:

 

ԿՈՂՄ ( 28 ) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան Դ.Հակոբյան
Գ.Քալանթարյան Ս.Աղաբեկյան
Ա.Մատինյան Ա.Լոքյան
Հ.Մովսիսյան
Մ.Հովհաննիսյան
Վ.Ավագյան
Դ.Սիմոնյան
Ս.Մելքոնյան
Ս.Ղամբարյան
Ա.Փելեշյան
Կ.Դավթյան
Է.Մովսիսյան
Մ.Ապերյան
Հ.Ղամբարյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like