Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2021 թվականի N 9
ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 1/4-1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ «ԲՈԼՈՐ ՔԱՐ» ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բոլոր քար» համատիրության կառավարիչ Դավիթ Մակարյանի 17.12.2020 թվականի թիվ 01-11 գրությունը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 10082020-06-0045 վկայականը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-604-րդ հոդվածներով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ համաձայնությունՎանաձոր քաղաքի Աբովյան փողոցի թիվ 1/4-1 հասցեում գտնվող 62.16քմ մակերեսով գրասենյակը՝ համաձայն Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 10082020-06-0045 վկայականի, «Բոլոր քար» համատիրությանը նվիրատվությամբ հանձնելուն:
2. Վանաձոր համայնքի ղեկավարին` «Բոլոր քար» համատիրության կառավարիչ Դավիթ Մակարյանի հետ կնքել նվիրատվության պայմանագիր:
ԿՈՂՄ (13) | ԴԵՄ(9) | ՁԵՌՆՊԱՀ (1) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | Գ.Քալանթարյան | Ռ.Մարգարյան |
Վ.Դոխոյան | Կ.Դավթյան | Ս.Ղամբարյան | |
Խ.Վարդանյան | Կ. Ղուկասյան | Ս.Աղաբեկյան | |
Ա.Ափինյան | Ա.Սիրադեղյան | Հ.Սիմիկյան | |
Մ.Հովհաննիսյան | Վ.Կռոյան | ||
Վ.Ավագյան | Ա.Կարապետյան | ||
Դ.Սիմոնյան | Մ.Ապերյան | ||
Ս.Մելքոնյան | Հ.Ղամբարյան | ||
Ա.Լոքյան | Դ.Հակոբյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ