Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 փետրվարի 2019 թվականի N 9
ԱՐՍԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՏԱՐՈՆ-2, ՔՇՀ-3 ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 6/1-4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՏԱՎՐՈՍ ԹԱՂԱՄԱՍԻ 22-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 1-3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Արսեն Դանիելյանի դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 04022019-06-0002 վկայականը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 23082018-06-0052 վկայականը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 71-րդ հոդվածի 3-րդ մասով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
- Տալ համաձայնություն Վանաձոր քաղաքիՏարոն-2, ՔՇՀ-3 թաղամասի թիվ 6/1-4հասցեում գտնվող, Արսեն Դանիելյանի սեփականությունը հանդիսացող 55.0քմ մակերեսով հողամասի և Վանաձոր քաղաքի Տավրոս թաղամասի 22-րդ փողոցի թիվ 1-3 հասցեում գտնվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 55.5քմ մակերեսով հողամասի փոխանակությանը՝ համաձայն Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 04022019-06-0002 վկայականի:
- Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին՝Արսեն Դանիելյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասերի փոխանակության վերաբերյալ պայմանագիր:
ԿՈՂՄ ( 24 ) | ԴԵՄ( 0) | ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ս.Աղաբեկյան | ||
Գ.Քալանթարյան | Կ.Դավթյան | ||
Ա.Գրիգորյան | Կ. Ղուկասյան | ||
Վ.Դոխոյան | Հ.Սիմիկյան | ||
Խ.Վարդանյան | Վ.Կռոյան | ||
Ա.Մատինյան | Ա.Կարապետյան | ||
Հ.Մովսիսյան | Ռ.Մարգարյան | ||
Մ.Հովհաննիսյան | Կ.Բեկչյան | ||
Ա.Ափինյան | Մ.Ապերյան | ||
Վ.Ավագյան | Հ.Ղամբարյան | ||
Դ.Սիմոնյան | |||
Ս.Մելքոնյան | |||
Ս.Ղամբարյան | |||
Դ.Հակոբյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ