ՈՐՈՇՈՒՄ 8

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2023 թվականի N8

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿՆԵՐԸ, ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 147 ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ԳՈՒԳԱՐՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի ԹԻՎ 03 ՈՐՈՇՄԱՆ ԹԻՎ 3 ՀԱՎԵԼՎԱԾՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով և 37-րդ հոդվածով, 7 դեկտեմբերի 2022 թվականի «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի 1-ին հոդվածով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.Հաստատել Վանաձոր համայնքի ներքոհիշյալ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, բյուջետային հիմնարկի հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն թիվ  1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 հավելվածների:

1.1 «Վանաձորի աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց» ՀՈԱԿ /հավելված 1/

1.2 «Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ /հավելված 2/

1.3«Վանաձորի օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոց» ՀՈԱԿ /հավելված 3/

1.4 «Վանաձորի ծանրամարտի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ /հավելված 4/

1.5 «Վանաձորի  մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ /հավելված 5/

1.6 «Վանաձորի շախմատի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ /հավելված 6/

1.7 «Վանաձորի «Տարոն» համալիր  մարզադպրոց» ՀՈԱԿ /հավելված 7/

1.8 «Վանաձորի ֆուտբոլի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ /հավելված 8/

1.9 «Վանաձորի լողի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ /հավելված 9/

1.10 «Վանաձորի ձմեռային մարզաձևերի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ /հավելված 10/

1.11 «Գուգարքի գյուղական համայնքի Հենրիկ Սաքանյանի անվան մարզադպրոց» բյուջետային հիմնարկ /հավելված 11/:

2.Ուժը կորցրած ճանաչել Վանաձոր համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 28-ի «Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու  և Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 104-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 147 որոշումը և Գուգարքի համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 12-ի «Գուգարքի համայնքապետարանի քաղաքական, հայեցողական, աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Գուգարքի համայնքապետարանին ենթակա հիմնարկների` մարզադպրոց, մանկապարտեզ, գրադարան, մշակույթի տուն, «Գուգարքի շիրմատուն» հիմնարկ, աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին»  թիվ 03 որոշման թիվ 3 հավելվածը:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

 

ԿՈՂՄ (17) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (0)
Ա․ Փելեշյան Լ․ Թադևոսյան
Ա․ Բերնեցյան Վ․ Մկրտչյան
Ա․ Դեմիրխանյան Հ․ Մանուկյան
Ա. Խաչատրյան Գ․ Հարությունյան
Հ․Խլոպուզյան Ա․ Հարությունյան
Ա․Ալավերդյան Ն․ Հովհաննիսյան
Լ.Հովսեփյան Դ․ Խաչատրյան
Գ․Քալանթարյան Է․Մարգարյան
Ս․Ղամբարյան

 

You May Also Like