ՈՐՈՇՈՒՄ N 8

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 փետրվարի 2021 թվականի N 8

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 20/01/2021թ. թիվ Կ-20012021-06-0103 որոշումը, հողամասի հատակագիծը, կադաստրային քարտեզից քաղվածքը և Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունն այն մասին, որ կադաստրային քարտեզի և տեղեկագրքերի համաձայն 06-001-0152-0001 ծածկագրով հողամասը սխալմամբ հաշվառվել է որպես «անհայտ» քաղաքացուն սեփականություն փոխանցված հողամաս և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանով հաստատված հրահանգի 9-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է. 

1.Ճանաչել Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը  06-001-0152-0001 ծածկագրով հողամասի նկատմամբ՝ համաձայն հողամասի հատակագծի և կադաստրային քարտեզից քաղվածքի:

2.Վանաձոր համայնքի ղեկավար Մ.Ասլանյանին՝ դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում 06-001-0152-0001 ծածկագրով հողամասի նկատմամբ Վանաձոր համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու և սեփականության իրավունքի վկայական տրամադրելու համար:

ԿՈՂՄ (23) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (0)
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան
Վ.Դոխոյան Կ. Ղուկասյան
Խ.Վարդանյան Ա.Սիրադեղյան
Ա.Ափինյան Հ.Սիմիկյան
Մ.Հովհաննիսյան Ռ.Մարգարյան
Վ.Ավագյան Վ.Կռոյան
Դ.Սիմոնյան Ա.Կարապետյան
Ս.Աղաբեկյան Մ.Ապերյան
Ս.Մելքոնյան Հ.Ղամբարյան
Ս.Ղամբարյան Դ.Հակոբյան
Ա.Լոքյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝    ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like