ՈՐՈՇՈՒՄ N 80

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 սեպտեմբերի 2021 թվականի N 80

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 3-3/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ԱՐՄԵՆ ԺՈՐԱՅԻ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արմեն Ժորայի Սարուխանյանի լիազորված անձ Արտյոմ Մարտիկի Մամյանի դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 15072021-06-0005 և Արմեն Ժորայի Սարուխանյանի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 05032021-06-0061 վկայականները, Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակման նախագիծը, 16.08.2021թ. «ՄԱՐ-ՄՈՍ» ՍՊԸ-ի կողմից տրված ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր Բուսաբանական փողոց թիվ 3-3/3 հասցեում անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.Վանաձոր քաղաքի Բուսաբանական փողոց, թիվ 3-3/3 հասցեում գտնվող 1483,2քմ մակերեսով հողամասերը հողի կադաստրային արժեքով՝6588080 (վեց միլիոն հինգ հարյուր ութսունութ հազար ութսուն) դրամով և 231,59 քմ մակերեսով շինությունները՝ 960000 (ինը հարյուր վաթսուն հազար) դրամով՝ «ՄԱՐ-ՄՈՍ» ՍՊԸ-ի կողմից տրված հաշվետվության համաձայն, ուղղակի վաճառքի ձևով օտարել Արմեն Ժորայի Սարուխանյանին:
2. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել հողամասերի և շինությունների առուվաճառքի պայմանագրի կնքման գործընթացը:

ԿՈՂՄ (19) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (0)
Մ.Ասլանյան Կ.Ղուկասյան
Գ.Քալանթարյան Ա.Սիրադեղյան
Խ.Վարդանյան Հ.Սիմիկյան
Ա.Սարգսյան Վ.Կռոյան
Ա.Ափինյան Ա.Կարապետյան
Հ.Մովսիսյան Ս.Աղաբեկյան
Մ.Հովհաննիսյան Մ.Ապերյան
Վ.Ավագյան Դ.Հակոբյան
Դ.Սիմոնյան Ս.Ղամբարյան
Ս.Մելքոնյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝    ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like