Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 փետրվարի 2019 թվականի N 8
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐՈՆ-2 ՔՇՀ-4 ԹԱՂԱՄԱՍ ԹԻՎ 2-10/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԽԱՆՈՒԹ-ՏԱՂԱՎԱՐԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՔՐԻՍՏԻՆԱ ԼՅՈՎԱՅԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Քրիստինա Լյովայի Վարդանյանի դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1930547 և Քրիստինա Լյովայի Վարդանյանի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 06062013-06-0020 վկայականները, Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակման նախագիծը, Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավարի 11.05.2011թ. թիվ 721 որոշումը, 12.05.2011թ. համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին (մրցույթով) թիվ 150 պայմանագիրը, «Է.Ապրեսյան» ՍՊԸ-ի կողմից տրված ՀՀ Լոռու մարզ, ք.Վանաձոր, Տարոն-2 ՔՇՀ-4, 2-10/1 հասցեում գտնվող խանութ-տաղավարի շուկայական արժեքի գնահատման թիվ ԱԳ-100218 հաշվետվությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
- Վանաձոր համայնքի Տարոն-2, ՔՇՀ-4 թաղամաս թիվ 2-10/1 հասցեում գտնվողՔրիստինա Լյովայի Վարդանյանինկառուցապատման իրավունքով պատկանող, համաձայն Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակման նախագծի՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 14.0քմ մակերեսով հողամասը հողի կադաստրային արժեքով՝ 26796 (քսանվեց հազար յոթ հարյուր իննսունվեց) դրամով և դրա վրա գտնվող 10.96քմ մակերեսով խանութ-տաղավարը՝ համաձայն «Է.Ապրեսյան» ՍՊԸ-ի կողմից տրված հաշվետվության, 126000 (հարյուր քսանվեց հազար) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Քրիստինա Լյովայի Վարդանյանին:
2. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել խանութ-տաղավարի և հողամասի առուվաճառքի պայմանագրի կնքման գործընթացը:
ԿՈՂՄ ( 24 ) | ԴԵՄ( 0) | ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ս.Աղաբեկյան | ||
Գ.Քալանթարյան | Կ.Դավթյան | ||
Ա.Գրիգորյան | Կ. Ղուկասյան | ||
Վ.Դոխոյան | Հ.Սիմիկյան | ||
Խ.Վարդանյան | Վ.Կռոյան | ||
Ա.Մատինյան | Ա.Կարապետյան | ||
Հ.Մովսիսյան | Ռ.Մարգարյան | ||
Մ.Հովհաննիսյան | Կ.Բեկչյան | ||
Ա.Ափինյան | Մ.Ապերյան | ||
Վ.Ավագյան | Հ.Ղամբարյան | ||
Դ.Սիմոնյան | |||
Ս.Մելքոնյան | |||
Ս.Ղամբարյան | |||
Դ.Հակոբյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ