ՈՐՈՇՈՒՄ N 7

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 փետրվարի 2021 թվականի N 7

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28–Ի ԹԻՎ 146 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Վանաձորի համայնքի Հրաչյա Կլեկչյանի անվան թիվ 1 մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Սիլվա Անտոնյանի զեկուցագիրը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է. 
Վանաձոր համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 28-ի «Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 105-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»  թիվ 146 որոշման թիվ 26 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի:

ԿՈՂՄ (23) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (0)
Գ.Քալանթարյան Ա.Փելեշյան
Ա.Գրիգորյան Կ.Դավթյան
Վ.Դոխոյան Կ. Ղուկասյան
Խ.Վարդանյան Ա.Սիրադեղյան
Ա.Ափինյան Հ.Սիմիկյան
Մ.Հովհաննիսյան Ռ.Մարգարյան
Վ.Ավագյան Վ.Կռոյան
Դ.Սիմոնյան Ա.Կարապետյան
Ս.Աղաբեկյան Մ.Ապերյան
Ս.Մելքոնյան Հ.Ղամբարյան
Ս.Ղամբարյան Դ.Հակոբյան
Ա.Լոքյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝    ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like