ՈՐՈՇՈՒՄ N 7

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 2022 թվականի N7

  ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ, ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 28-րդ կետերով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1․ Հաստատել Վանաձոր համայնքի ղեկավարի վարձատրության չափը՝ 390 000  /երեք հարյուր իննսուն հազար/ դրամ։

2.Հաստատել Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն թիվ 1 հավելվածի։

3․ Հաստատել Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքական, հայեցողական, համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն թիվ 2 հավելվածի:

4.Վանաձոր համայնքի ղեկավարին` Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու առաջարկությամբ մեկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 20-ից:

 

ԿՈՂՄ (16) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (2)
Ա․ Փելեշյան Վ․ Մկրտչյան Գ․ Քալանթարյան
Ա․ Բերնեցյան Հ․ Մանուկյան Ա․ Ալավերդյան
Ա․ Դեմիրխանյան Գ․ Հարությունյան
Կ․ Դավթյան Ա․ Հարությունյան
Հ․ Խլոպուզյան Ն․ Հովհաննիսյան
Ք․ Ալաբերքյան Դ․ Խաչատրյան
Ս․ Ղամբարյան Է․ Մարգարյան
Վ․ Օհանյան
Լ․ Թադևոսյան

 

You May Also Like