ՈՐՈՇՈՒՄ N 76-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 սեպտեմբերի 2021 թվականի N 76-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 123-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկը՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 123-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման  1-ին կետի 1-ին ենթակետում «3 160 504 400 (երեք միլիարդ հարյուր վաթսուն միլիոն հինգ հարյուր չորս հազար չորս հարյուր)» բառերը փոխարինել «3 122 622 500 (երեք միլիարդ  հարյուր քսաներկու միլիոն վեց հարյուր քսաներկու հազար հինգ հարյուր» բառերով:

2) որոշման  1-ին կետի 2-րդ ենթակետում «3 160 504 400 (երեք միլիարդ հարյուր վաթսուն միլիոն հինգ հարյուր չորս հազար չորս հարյուր)» բառերը փոխարինել «3 764 045 200 (երեք միլիարդ յոթ հարյուր վաթսուն չորս միլիոն քառասունհինգ հազար երկու հարյուր» բառերով:

2.Հայաստանի հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 123-Ն որոշման հավելվածի եկամտային և ծախսային մասերում կատարել փոփոխություններ, համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ԿՈՂՄ (19) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (0)
Մ.Ասլանյան Կ.Ղուկասյան
Գ.Քալանթարյան Ա.Սիրադեղյան
Խ.Վարդանյան Հ.Սիմիկյան
Ա.Սարգսյան Վ.Կռոյան
Ա.Ափինյան Ա.Կարապետյան
Հ.Մովսիսյան Ս.Աղաբեկյան
Մ.Հովհաննիսյան Մ.Ապերյան
Վ.Ավագյան Դ.Հակոբյան
Դ.Սիմոնյան Ս.Ղամբարյան
Ս.Մելքոնյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝    ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like