ՈՐՈՇՈՒՄ N 76

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մայիսի 2019 թվականի N  76

ԹԱԳՈՒՀԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լոռու մարզ» նոտարական տարածքի նոտար Թագուհի Մարտիրոսյանի 13.05.2019թ. թիվ 066/3047 գրությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1. Տիգրան Մեծի պողոտայի թիվ 22 հասցեում գտնվող համայնքապետարանի առաջին հարկի 40.3քմ մակերեսով տարածքը, որից 13.6քմ-ը՝ որպես աշխատանքային գրասենյակ, 26.7քմ-ը՝ ընդհանուր օգտագործման տարածք, համաձայն հավելվածի, 5/հինգ/ տարի ժամկետով վարձակալության հանձնել «Լոռու մարզ» նոտարական տարածքի նոտար Թագուհի Մարտիրոսյանին, վարձավճարի չափ սահմանելով 1քմ մակերեսի համար՝ 1200 /հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ:
2. Վանաձոր համայնքի ղեկավարին` Թագուհի Մարտիրոսյանի հետ մեկամսյա ժամկետում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիր:

ԿՈՂՄ (19) ԴԵՄ(3) ՁԵՌՆՊԱՀ ( 0)
Մ.Ասլանյան Կ.Դավթյան Մ.Ապերյան
Գ.Քալանթարյան Ա.Խաչատրյան Հ.Ղամբարյան
Ա.Գրիգորյան Ք.  Մարուքյան Դ.Հակոբյան
Վ.Դոխոյան Կ. Ղուկասյան
Ա.Մատինյան Ա.Ավետյան
Հ.Մովսիսյան Ա.Սիրադեղյան
Մ.Հովհաննիսյան Վ.Կռոյան
Վ.Ավագյան Ա.Կարապետյան
Ս.Ղամբարյան Ս.Աղաբեկյան
Ա.Փելեշյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like