Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2021 թվականի N 75-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 123-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկը՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 2020թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2021թվականի բյուջեն հաստատելու մասին» N 123-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «3 160 504 400 (երեք միլիարդ հարյուր վաթսուն միլիոն հինգ հարյուր չորս հազար չորս հարյուր)» բառերը փոխարինել «3 738 267000 (երեք միլիարդ յոթ հարյուր երեսունութ միլիոն երկու հարյուր վաթսունյոթ հազար» բառերով:
2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «3 160 504 400 (երեք միլիարդ հարյուր վաթսուն միլիոն հինգ հարյուր չորս հազար չորս հարյուր)» բառերը փոխարինել «4 379 689 700 (չորս միլիարդ երեք հարյուր յոթանասունինը միլիոն վեց հարյուր ութսունինը հազար յոթ հարյուր» բառերով:
2.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 123-Ն որոշման հավելվածի եկամտային և ծախսային մասերում կատարել լրացումներ և փոփոխություններ, համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԿՈՂՄ (19) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Կ.Ղուկասյան | ||
Գ.Քալանթարյան | Ա.Սիրադեղյան | ||
Խ.Վարդանյան | Հ.Սիմիկյան | ||
Ա.Սարգսյան | Վ.Կռոյան | ||
Ա.Ափինյան | Ա.Կարապետյան | ||
Հ.Մովսիսյան | Ս.Աղաբեկյան | ||
Մ.Հովհաննիսյան | Մ.Ապերյան | ||
Վ.Ավագյան | Դ.Հակոբյան | ||
Դ.Սիմոնյան | Ս.Ղամբարյան | ||
Ս.Մելքոնյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ