ՈՐՈՇՈՒՄ N 75

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մայիսի 2019 թվականի N  75

ԱՆԺԵԼԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լոռու մարզ» նոտարական տարածքի նոտար Անժելա Կիրակոսյանի 13.05.2019թ. թիվ 066/3046 գրությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.Տիգրան Մեծի պողոտայի թիվ 22 հասցեում գտնվող համայնքապետարանի առաջին հարկի 40.3քմ մակերեսով տարածքը, որից 13.6քմ-ը՝ որպես աշխատանքային գրասենյակ, 26.7քմ-ը՝ ընդհանուր օգտագործման տարածք, համաձայն հավելվածի, 5/հինգ/ տարի ժամկետովվարձակալության հանձնել «Լոռու մարզ» նոտարական տարածքի նոտար Անժելա Կիրակոսյանին, վարձավճարի չափ սահմանելով 1քմ մակերեսի համար՝ 1200/հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ:
2. Վանաձոր համայնքի ղեկավարին` Անժելա Կիրակոսյանի հետ մեկամսյա ժամկետում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիր:

ԿՈՂՄ ( 19) ԴԵՄ( 3) ՁԵՌՆՊԱՀ ( 0)
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան Մ.Ապերյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան Հ.Ղամբարյան
Ա.Գրիգորյան Ա.Խաչատրյան Դ.Հակոբյան
Վ.Դոխոյան Ք.  Մարուքյան
Ա.Մատինյան Կ. Ղուկասյան
Հ.Մովսիսյան Ա.Ավետյան
Մ.Հովհաննիսյան Ա.Սիրադեղյան
Վ.Ավագյան Վ.Կռոյան
Ս.Ղամբարյան Ա.Կարապետյան
Ս.Աղաբեկյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like