Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մայիսի 2019 թվականի N 74
ՌՈԶԱ ԲԵԿՉՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լոռու մարզ» նոտարական տարածքի նոտար Ռոզա Բեկչյանի 13.05.2019թ. թիվ 066/3065 գրությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1. Տիգրան Մեծի պողոտայի թիվ 22 հասցեում գտնվող համայնքապետարանի առաջին հարկի 26.6քմ մակերեսով տարածքը, համաձայն հավելվածի, 5/հինգ/ տարի ժամկետով վարձակալության հանձնել «Լոռու մարզ» նոտարական տարածքի նոտար Ռոզա Բեկչյանին, որպես աշխատանքային գրասենյակ` վարձավճարի չափ սահմանելով 1քմ մակերեսի համար 1200 /հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ:
2. Վանաձոր համայնքի ղեկավարին` Ռոզա Բեկչյանի հետ մեկամսյա ժամկետում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիր:
ԿՈՂՄ ( 19) | ԴԵՄ( 3) | ՁԵՌՆՊԱՀ ( 0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Կ.Դավթյան | Մ.Ապերյան | |
Գ.Քալանթարյան | Ա.Խաչատրյան | Հ.Ղամբարյան | |
Ա.Գրիգորյան | Ք. Մարուքյան | Դ.Հակոբյան | |
Վ.Դոխոյան | Կ. Ղուկասյան | ||
Ա.Մատինյան | Ա.Ավետյան | ||
Հ.Մովսիսյան | Ա.Սիրադեղյան | ||
Մ.Հովհաննիսյան | Վ.Կռոյան | ||
Վ.Ավագյան | Ա.Կարապետյան | ||
Ս.Ղամբարյան | Ս.Աղաբեկյան | ||
Ա.Փելեշյան | |||
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ