Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մայիսի 2019 թվականի N 72
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐՍԻՍՅԱՆ ՆՐԲԱՆՑՔԸ, ՆԵՐՍԻՍՅԱՆ ՓԱԿՈՒՂԻՆ ԵՎ ԲԱԹՈՒՄԻ ՓԱԿՈՒՂԻՆ ԹՎԱՅԻՆ ՁԵՎՈՎ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետի պաշտոնակատար, գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանի զեկուցագիրը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի II և III բաժինների պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
Վանաձոր համայնքի Ներսիսյան նրբանցքը, Ներսիսյան և Բաթումի փակուղիները անվանակոչել հետևյալ թվային ձևերով՝
1.Ներսիսյան նրբանցքը՝ Ներսիսյան փողոց, 1-ին նրբանցք,
2.Ներսիսյան փակուղին՝ Ներսիսյան փողոց, 1-ին փակուղի,
3. Բաթումի փակուղին՝ Բաթումի փողոց, 1-ին փակուղի:
ԿՈՂՄ ( 20) | ԴԵՄ( 0) | ՁԵՌՆՊԱՀ ( 0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Կ.Դավթյան | ||
Գ.Քալանթարյան | Ա.Խաչատրյան | ||
Ա.Գրիգորյան | Ք. Մարուքյան | ||
Վ.Դոխոյան | Կ. Ղուկասյան | ||
Ա.Մատինյան | Ա.Ավետյան | ||
Հ.Մովսիսյան | Վ.Կռոյան | ||
Մ.Հովհաննիսյան | Ա.Կարապետյան | ||
Վ.Ավագյան | Ս.Աղաբեկյան | ||
Ս.Ղամբարյան | |||
Մ.Ապերյան | |||
Հ.Ղամբարյան | |||
Դ.Հակոբյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ