ՈՐՈՇՈՒՄ N 70

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մայիսի 2019 թվականի N  70

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 74-րդ հոդվածի, 76-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթներով, 81-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական  ինքնակառավարման մասին»  ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը տրամադրել մրցույթով կառուցապատման իրավունքով և սահմանել հողամասերի վարձավճարների մեկնարկային գները`

ա) Բնակելի նշանակության շինությունների նպատակով հողամասերի  համար
       (10 տարի ժամկետով)

1ա.1 Տարոն-2, ՔՇՀ-3 թիվ 95/5-1 հողամաս  0.03հա, կադաստրային ծածկագիր – 06-001-0014-ից, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է տարեկան 6000 դրամ:

բ)  Այլ հողամասերի համար
       (10 տարի ժամկետով)

1բ.1  Բաղրամյան պող. թիվ 58/12-3 հողամաս  0.0110հա, կադաստրային ծածկագիր –06-001-0040-ից,

հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 11000 դրամ:

1բ.2  Բաղրամյան պող. թիվ 104-6 հողամաս  0.00675հա, կադաստրային ծածկագիր –06-001-2065-ից,

հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 6750 դրամ:

գ) Տաղավար տեղադրելու համար     
       (10 տարի ժամկետով)

1գ.1  Կ. Դեմիրճյան փող. թիվ 25/5-2 հողամաս  0.00326հա, կադաստրային ծածկագիր –06-001-06-001-0268-ից,

հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 26080 դրամ:

1գ.2  Մոսկովյան փող. թիվ 23-1/2 հողամաս  0.0042հա, կադաստրային ծածկագիր –06-001-2719-ից,

հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական  33600 դրամ:

ԿՈՂՄ ( 15) ԴԵՄ( 5) ՁԵՌՆՊԱՀ (2)
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան Մ.Ապերյան Վ.Կռոյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան Հ.Ղամբարյան Ա.Կարապետյան
Ա.Գրիգորյան Ա.Խաչատրյան Դ.Հակոբյան
Վ.Դոխոյան Կ. Ղուկասյան Վ.Ավագյան
Ա.Մատինյան Ա.Ավետյան Ք. Մարուքյան
Հ.Մովսիսյան Ա.Սիրադեղյան
Մ.Հովհաննիսյան Ս.Աղաբեկյան
Ս.Ղամբարյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like