ՈՐՈՇՈՒՄ N 7


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 փետրվարի 2019 թվականի N  7

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ՝ ԻՍԱՀԱԿՅԱՆ 10 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.1415 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ 06-001-0741-0037 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ, 11-րդ, 14-րդ և 30-րդ մասերով, ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1918-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշումներով, ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) 07.05.2018թ. թիվ 7 եզրակացությունը՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

  1. Վանաձոր համայնքի Իսահակյան 10 հասցեում գտնվող հողամասը փոխել՝ 0.1415 հա մակերեսով 06-001-0741-0037 ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի նպատակային նշանակությունը որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի:
  2. Հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել Վանաձոր համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
ԿՈՂՄ ( 25) ԴԵՄ( 0) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան Ս.Աղաբեկյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան
Ա.Գրիգորյան Ք.  Մարուքյան
Վ.Դոխոյան Կ. Ղուկասյան
Խ.Վարդանյան Հ.Սիմիկյան
Ա.Մատինյան Վ.Կռոյան
Հ.Մովսիսյան Ա.Կարապետյան
Մ.Հովհաննիսյան Ռ.Մարգարյան
Ա.Ափինյան Կ.Բեկչյան
Վ.Ավագյան Մ.Ապերյան
Դ.Սիմոնյան Հ.Ղամբարյան
Ս.Մելքոնյան
Ս.Ղամբարյան
Դ.Հակոբյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like