Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2023 թվականի N6
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ <<ՀԱՇՎԱՊԱՀ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 149 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով և 37-րդ հոդվածով և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին 07 դեկտեմբերի 2022 թվականի ՀՀ օրենքի 1-ին հոդվածով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1․Հաստատել Վանաձոր համայնքի «Հաշվապահ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածի:
2․Ուժը կորցրած ճանաչել Վանաձոր համայնքի ավագանու 28 նոյեմբերի 2019 թվականի ««Հաշվապահ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Վանաձոր հանայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 102-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 149 որոշումը:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
ԿՈՂՄ (17) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Ա․ Փելեշյան | Լ․ Թադևոսյան | ||
Ա․ Բերնեցյան | Վ․ Մկրտչյան | ||
Ա․ Դեմիրխանյան | Հ․ Մանուկյան | ||
Ա. Խաչատրյան | Գ․ Հարությունյան | ||
Հ․Խլոպուզյան | Ա․ Հարությունյան | ||
Ա․Ալավերդյան | Ն․ Հովհաննիսյան | ||
Լ.Հովսեփյան | Դ․ Խաչատրյան | ||
Գ․Քալանթարյան | Է․Մարգարյան | ||
Ս․Ղամբարյան |