ՈՐՈՇՈՒՄ N 69

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հունիսի 2021 թվականի N 69

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 4-րդ մասով, 76-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 81-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը տրամադրել մրցույթով վարձակալության իրավունքով և սահմանել հողամասերի վարձավճարների մեկնարկային գները`

ա)Տնամերձ  հողամասերի  համար    
          (10 տարի ժամկետով)

1ա.1  Տարոն-2 թաղամաս, ՔՇՀ-3, թիվ 7/2-1 հողամաս 0.00936հա, կադաստրային ծածկագիր –               06-001-0016-ից, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է տարեկան  1872 դրամ:

բ) Կարուսելների, ատրակցիոնների և այլ զվարճանքի խաղերի համար

            (10 տարի  ժամկետով)

1բ.1 Շարլ Ազնավուրի անվան զբոսայգուց հողամաս 0,01հա, կադաստրային ծածկագիր – 06-001-0280-ից, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 8000 դրամ:

ԿՈՂՄ (15) ԴԵՄ(1) ՁԵՌՆՊԱՀ (5)
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան  Հ.Սիմիկյան Դ.Հակոբյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան Մ.Ապերյան
 Ա.Գրիգորյան Ա.Խաչատրյան Ա.Կարապետյան
Վ.Դոխոյան Հ.Խլոպուզյան Վ.Կռոյան
Խ.Վարդանյան Ս.Աղաբեկյան Ա.Ավետյան
Ա.Ափինյան Ա.Լոքյան
Հ.Մովսիսյան Ս.Մելքոնյան
Մ.Հովհաննիսյան Ս.Ղամբարյան
Վ.Ավագյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝    ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like