ՈՐՈՇՈՒՄ N 67

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հունիսի 2021 թվականի N 67

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 14 ՓԵՏՐՎԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 7 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

Վանաձոր համայնքի ավագանու 14 փետրվարի 2020 թվականի «Վանաձոր համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նոր կազմը հաստատելու և Վանաձոր համայնքի ավագանու 23 նոյեմբերի 2017 թվականի թիվ 95-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 7 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1․ Որոշման 1-ին կետում «Աշոտ Վարշամի Կարապետյան – Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի հանրային կապերի, լրատվության և արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ» բառերը փոխարինել «Մարինե Կարոյի Ղազախեցյան – Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-սոցիալական աշխատող» բառերով:

2․ Որոշման 1-ին կետում «Վանաձորի համայնքապետարանի առանձնացված ստորաբաժանում սոցիալական աջակցության Վանաձորի տարածքային բաժնի պետ,» բառերը փոխարինել «Վանաձորի միասնական սոցիալական աջակցության տարածքային կենտրոնի ավագ սոցիալական աշխատող,» բառերով։

ԿՈՂՄ (24) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (0)
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան
Ա.Գրիգորյան Ա.Խաչատրյան
Վ.Դոխոյան Հ.Խլոպուզյան
Խ.Վարդանյան Ա.Ավետյան
Ա.Ափինյան Հ.Սիմիկյան
Հ.Մովսիսյան Վ.Կռոյան
Մ.Հովհաննիսյան Ա.Կարապետյան
Վ.Ավագյան Ս.Աղաբեկյան
Դ.Սիմոնյան Ա.Լոքյան
Ս.Մելքոնյան Մ.Ապերյան
Ս.Ղամբարյան Դ.Հակոբյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝    ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like