ՈՐՈՇՈՒՄ N 66

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մայիսի 2019 թվականի N  66

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Գասպար Վեքիլյան ԱՁ-ի և «Ինէքս» ՍՊԸ-ի կողմից տրամադրված կադաստրային քարտեզից քաղվածքները, Գասպար Վեքիլյան ԱՁ-ի կողմից տրված մասնագիտական եզրակացությունը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 26.10.2018թ. թիվ Կ-23/10/2018-34-0019  որոշումը և Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունն այն մասին, որ կադաստրային քարտեզի և տեղեկագրքերի համաձայն 06-001-1030-0047 ծածկագրից 0.0042հա և 06-001-0592-0012 ծածկագրից 0.08396հա մակերեսով հողամասերը սխալմամբ հաշվառվել են որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասեր և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանով հաստատված հրահանգի 9-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.Ճանաչել Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը06-001-1030-0047 ծածկագրից 0.0042հա և06-001-0592-0012 ծածկագրից 0.08396հա մակերեսով հողամասերի նկատմամբ՝ համաձայն կադաստրային քարտեզից քաղվածքների:

2.Վանաձոր  համայնքի ղեկավար Մ. Ասլանյանին՝ դիմել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում 06-001-1030-0047 ծածկագրից 0.0042հա և 06-001-0592-0012 ծածկագրից 0.08396հա մակերեսով հողամասերի նկատմամբ Վանաձոր համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու և սեփականության իրավունքի վկայականներ տրամադրելու համար:

ԿՈՂՄ ( 20) ԴԵՄ(1) ՁԵՌՆՊԱՀ ( 0)
Մ.Ասլանյան Կ.Դավթյան Վ.Ավագյան
Գ.Քալանթարյան Ա.Խաչատրյան
Ա.Գրիգորյան Ք.  Մարուքյան
Վ.Դոխոյան Կ. Ղուկասյան
Ա.Մատինյան Ա.Ավետյան
Հ.Մովսիսյան Ա.Սիրադեղյան
Մ.Հովհաննիսյան Վ.Կռոյան
Ս.Ղամբարյան Ա.Կարապետյան
Մ.Ապերյան Ս.Աղաբեկյան
Հ.Ղամբարյան
Դ.Հակոբյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like