ՈՐՈՇՈՒՄ N 65

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մայիսի 2019 թվականի N  65

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 29 ՄԱՐՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 28-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ավագանու 2018 թվականի մարտի 29-ի թիվ 28-Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության 23 տարածքային ընտրական հանձնաժողովի 2019 թվականի մայիսի 20-ի թիվ Ե-11 գրությունը, Հայաստանի Հանրապետության թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովի 2019 թվականի մայիսի 20-ի թիվ 14 արձանագրությունը, Վանաձոր համայնքի ավագանու «Հայկական Վերածնունդ» խմբակցության ղեկավար Կարեն Դավթյանի 22 մայիսի 2019 թվականի թիվ 060/503 գրությունը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է. 

1.Վանաձոր համայնքի ավագանու 2018 թվականի մարտի 29-ի «Վանաձոր համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժողովների կազմը և անդամների քանակը հաստատելու մասին» թիվ 28-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը. որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետում «Էրիկ Մովսիսյան (ՀՎԿ)» բառերը փոխարինել «Արեն Խաչատրյան (ՀՎԿ)» բառերով:

ԿՈՂՄ ( 22) ԴԵՄ( 0) ՁԵՌՆՊԱՀ ( 0)
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան
Ա.Գրիգորյան Ա.Խաչատրյան
Վ.Դոխոյան Ք.  Մարուքյան
Ա.Մատինյան Կ. Ղուկասյան
Հ.Մովսիսյան Ա.Ավետյան
Մ.Հովհաննիսյան Ա.Սիրադեղյան
Վ.Ավագյան Վ.Կռոյան
Ս.Ղամբարյան Ա.Կարապետյան
Մ.Ապերյան Ս.Աղաբեկյան
Հ.Ղամբարյան
Դ.Հակոբյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like