ՈՐՈՇՈՒՄ N 65

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հունիսի 2021 թվականի N 65

13 ՀՈՒՆԻՍԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԻՎ 183 ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ԵՎ «ՄԱՆԿԱՎԱՐԺ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Մանկավարժ» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Ա․ Փոլադյանի 26․04․2021 թվականի դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1873118 վկայականը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի 1-ին մասով, 693-րդ հոդվածի 1-ին մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.Լուծել 13 հունիսի 2011 թվականի ոչ բնակելի անհատույց օգտագործման թիվ 183 պայմանագիրը։

2.Վանաձոր համայնքի ղեկավարին՝ կնքել պայմանագիրը լուծելու վերաբերյալ համաձայնագիր:

3․Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող Վանաձորի թիվ 5 մանկապարտեզի 2-րդ հարկի բացվածքի 100,48 քմ տարածքը 7 (յոթ) տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Մանկավարժ» բարեգործական հասարակական կազմակերպությանը:

4․Վանաձոր համայնքի ղեկավարին՝ «Մանկավարժ»  բարեգործական  հասարակական կազմակերպության հետ կնքել անհատույց օգտագործման պայմանագիր:

5․ Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի բաժնին` սույն որոշման մեկ օրինակը ուղարկել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում:

ԿՈՂՄ (16) ԴԵՄ(6) ՁԵՌՆՊԱՀ (2)
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան Դ.Հակոբյան Գ.Քալանթարյան
Ա.Գրիգորյան Կ.Դավթյան Մ.Ապերյան Ս.Ղամբարյան
Վ.Դոխոյան Ա.Խաչատրյան Ա.Կարապետյան
Խ.Վարդանյան Հ.Խլոպուզյան Վ.Կռոյան
Ա.Սարգսյան Ս.Աղաբեկյան Հ.Սիմիկյան
Հ.Մովսիսյան Ա.Լոքյան Ա.Ավետյան
Մ.Հովհաննիսյան Դ.Սիմոնյան
Վ.Ավագյան Ս.Մելքոնյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝    ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like