Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 հունիսի 2021 թվականի N 62
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄ ՀԱՅԿԱԶ ԱԼԵՔՍԱՆԻ ՍԻՄԻԿՅԱՆԻՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատարանի 28 մարտի 2019 թվականի «Ոչ պատշաճ պատասխանողին պատշաճ պատասխանողով փոխարինելու մասին» որոշումը, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ, 22-րդ, 24-րդ հոդվածներով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1,Լիազորել Վանաձոր համայնքի ավագանու անդամ՝Հայկազ Ալեքսանի Սիմիկյանին (անձնագիր՝ 000082545, տրված 11.11.2012թ., 018-ի կողմից) որպես ներկայացուցիչ ներկայացնելու Վանաձոր համայքի ավագանու շահերը ՀՀ վարչական դատարանում՝ թիվ ՎԴ/8250/05/19 վարչական գործով ըստ հայցի՝ Լևոն Մովսեսի Մանուկյանն ընդդեմ Վանաձոր համայնքի ղեկավարի և Վանաձոր համայնքի ավագանու ` «Վանաձոր համայնքի ղեկավարի 2017 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 1233-Ա և 2017 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 1472-Ա որոշումներն անվավեր ճանաչելու, որպես հետևանք հողամասն աճուրդով վաճառելու մասին 2017 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 5/2-5 արձանագրությունը, Վանաձոր համայնքի ղեկավարի և Լիլիթ Սերգեյի Արզումանյանի միջև 2017 թվականի դեկտեմբերի 26-ին նոտարական կարգով կնքված Հողամասի (աճուրդով) առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը, Վանաձոր համայնքի ղեկավարի 2018 թվականի հուլիսի 27-ի թիվ 1178 որոշումը, դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը, Լիլիթ Սերգեյի Արզումանյանի և Էդվարդ Խաչիկի Բաբայանի միջև 2018 թվականի օգոստոսի 7-ին նոտարական կարգով կնքված անշարժ գույքի բաժանման և առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը, Վանաձոր համայնքի ղեկավարի 2019 թվականի օգոստոսի 1-ի թիվ 1466 որոշումը, դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը, Լիլիթ Սերգեյի Արզումանյանի և Արտուշ Պարգևի Ռփյանի միջև 2019 թվականի օգոստոսի 2-ին կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:»:
2. Լիազորագիրը տրվում է 1 տարի ժամկետով:
ԿՈՂՄ (21) | ԴԵՄ(1) | ՁԵՌՆՊԱՀ (2) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | Հ.Սիմիկյան | Վ.Կռոյան |
Գ.Քալանթարյան | Կ.Դավթյան | Ա.Կարապետյան | |
Ա.Գրիգորյան | Ա.Խաչատրյան | ||
Վ.Դոխոյան | Հ.Խլոպուզյան | ||
Խ.Վարդանյան | Ա.Ավետյան | ||
Ա.Ափինյան | Ս.Աղաբեկյան | ||
Հ.Մովսիսյան | Ա.Լոքյան | ||
Մ.Հովհաննիսյան | Մ.Ապերյան | ||
Վ.Ավագյան | Դ.Հակոբյան | ||
Դ.Սիմոնյան | Ս.Ղամբարյան | ||
Ս.Մելքոնյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ