ՈՐՈՇՈՒՄ 5

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2023 թվականի N5

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով  և 24-րդ հոդվածի 1-ին կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.Վանաձոր համայնքի  ավագանու անդամներին իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց Վանաձոր համայնքի բյուջեով նախատեսված համապատասխան գումարներից տրամադրել դրամական փոխհատուցում՝ ամսական 15 000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամի չափով:

2.Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված դրամական փոխհատուցումն ավագանու անդամներին է տրամադրվում.

1)     անկանխիկ, ավագանու անդամների փոխհատուցում ստանալու ցանկության վերաբերյալ ավագանու խմբակցությունների գրության կամ ավագանու անդամի դիմումի հիման վրա,

2)    նրանց` տվյալ ամսում ավագանու կամ ավագանու որևէ մշտական հանձնաժողովի նիստին մասնակցելու դեպքում,

3)    առանց առաջացած ծախսերը հիմնավորող փաստաթղթերի ներկայացման,

4)    սույն որոշման հրապարակմանը հաջորդող օրվանից։

ԿՈՂՄ (14) ԴԵՄ(2) ՁԵՌՆՊԱՀ (1)
Ա․ Փելեշյան Լ․ Թադևոսյան Ա․Ալավերդյան Է․Մարգարյան
Ա․ Բերնեցյան Վ․ Մկրտչյան Լ.Հովսեփյան
Ա․ Դեմիրխանյան Հ․ Մանուկյան
Ա. Խաչատրյան Գ․ Հարությունյան
Հ․Խլոպուզյան Ա․ Հարությունյան
Գ․Քալանթարյան Ն․ Հովհաննիսյան
Ս․Ղամբարյան Դ․ Խաչատրյան

You May Also Like