ՈՐՈՇՈՒՄ N 5

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 փետրվարի 2021 թվականի N 5

ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 143 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 28-րդ կետերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.Հաստատել Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, քաղաքական, հայեցողական, համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների:

2.Վանաձոր համայնքի ղեկավարին` Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, քաղաքական, հայեցողական, համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը փոփոխելու առաջարկությամբ մեկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին:

3.Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել Վանաձոր համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 28-ի «Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, քաղաքական, հայեցողական, համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 101-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 143 որոշումը:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի ապրիլի 01-ից:

ԿՈՂՄ (21) ԴԵՄ(3) ՁԵՌՆՊԱՀ (1)
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան Մ.Ապերյան Վ.Կռոյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան Հ.Ղամբարյան
Ա.Գրիգորյան Կ. Ղուկասյան Դ.Հակոբյան
Վ.Դոխոյան Ա.Սիրադեղյան
Խ.Վարդանյան Հ.Սիմիկյան
Ա.Ափինյան Ռ.Մարգարյան
Հ.Մովսիսյան Ա.Կարապետյան
Մ.Հովհաննիսյան Ա.Լոքյան
Վ.Ավագյան Ս.Մելքոնյան
Դ.Սիմոնյան Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝    ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like