Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 հունիսի 2021 թվականի N 59-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 123-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկը՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 123-Ն որոշման հավելվածի ծախսային մասում կատարել փոփոխություններ, համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԿՈՂՄ (17) | ԴԵՄ(6) | ՁԵՌՆՊԱՀ (2) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | Գ.Քալանթարյան | Ա.Կարապետյան |
Ա.Գրիգորյան | Կ.Դավթյան | Դ.Հակոբյան | Խ.Վարդանյան |
Վ.Դոխոյան | Ա.Խաչատրյան | Մ.Ապերյան | |
Ա.Սարգսյան | Հ.Խլոպուզյան | Ա.Ավետյան | |
Ա.Ափինյան | Ս.Աղաբեկյան | Հ.Սիմիկյան | |
Հ.Մովսիսյան | Ա.Լոքյան | Վ.Կռոյան | |
Մ.Հովհաննիսյան | Ս.Մելքոնյան | ||
Վ.Ավագյան | Ս.Ղամբարյան | ||
Դ.Սիմոնյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ