ՈՐՈՇՈՒՄ N 55

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 ապրիլի 2021 թվականի N 55

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՝ ԹԵՎՈՍՅԱՆ ՓՈՂՈՑ 2/13 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-001-0211-0045 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Մուշեղ Վահագնի Գրիգորյանի 14.07.2020 թվականի թիվ 067/3498 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 13112019-06-0065 վկայականը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի 20.04.2021թ. թիվ 06/11.2/3211-2021 գրությունը, ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 19.04.2021թ. թիվ 1/փ-130 եզրակացությունը, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թևոսյան փողոց 2/13 հասցեում գտնվող 06-001-0211-0045 կադաստրային ծածկագրով 1.66971հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների հողերից՝ առևտրի սրահ կառուցելու համար, բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողերի փոխելու վերաբերյալ շահագրգիռ մարմինների կողմից ներկայացված առաջարկությունների և դիտողությունների ամփոփաթերթը, հողամասի հատակագիծը, Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ, 12-րդ մասերով, ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1918-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշումներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.Փոխել Վանաձոր համայնքի Թևոսյան փողոց 2/13 հասցեում գտնվող 06-001-0211-0045 ծածկագրով 1.66971հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական գործառնական նշանակության հողերից՝ որպես բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատմանհողեր:

2. Հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոխված` հողամասի սեփականատիրոջ դիմումի համաձայն համայնքի ղեկավարի կողմից սահմանված կարգով կայացրած համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

ԿՈՂՄ (19) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (0)
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան
Գ.Քալանթարյան Ա.Ավետյան
Ա.Գրիգորյան Հ.Սիմիկյան
Խ.Վարդանյան Վ.Կռոյան
Ա.Ափինյան Ա.Կարապետյան
Հ.Մովսիսյան Մ.Ապերյան
Մ.Հովհաննիսյան Դ.Հակոբյան
Վ.Ավագյան Ա.Լոքյան
Դ.Սիմոնյան Ս.Մելքոնյան
Ս.Ղամբարյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝    ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like