Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2021 թվականի N 53
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակման նախագիծը, ԳԱՍՊԱՐ ՎԵՔԻԼՅԱՆ ԱՁ-ի կողմից տրամադրված հողամասի հատակագծերը, կադաստրային քարտեզից քաղվածքները և Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունն այն մասին, որ հողմաասերի հատակագծի, կադաստրային քարտեզների և տեղեկագրքերի համաձայն 06-001-4000, 06-001-0004, 06-001-0340 ծածկագրերով հողամասերը սխալմամբ հաշվառվել են որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասեր և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանով հաստատված հրահանգի 9-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Ճանաչել Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը 06-001-4000,06-001-0004, 06-001-0340 ծածկագրերով հողամասերի նկատմամբ՝ համաձայն ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակման նախագծի, հողամասերի հատակագծերի և կադաստրային քարտեզից քաղվածքների:
2. Վանաձոր համայնքի ղեկավար Մ.Ասլանյանին՝ դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում 06-001-4000, 06-001-0004, 06-001-0340 ծածկագրերով հողամասերի նկատմամբ Վանաձոր համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումներ կատարելու և սեփականության իրավունքի վկայականներ տրամադրելու համար:
ԿՈՂՄ (17) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | ||
Գ.Քալանթարյան | Ա.Ավետյան | ||
Ա.Գրիգորյան | Հ.Սիմիկյան | ||
Հ.Մովսիսյան | Վ.Կռոյան | ||
Մ.Հովհաննիսյան | Ա.Կարապետյան | ||
Վ.Ավագյան | Մ.Ապերյան | ||
Դ.Սիմոնյան | Դ.Հակոբյան | ||
Ս.Մելքոնյան | Ա.Լոքյան | ||
Ս.Ղամբարյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ